InVID-ը նախաձեռնություն է, որը մշակում և օգտատերերին է առաջարկում փաստերի ստուգման համալիր գործիքներ։ Այս հարթակը թույլ է տալիս ստուգել տեքստային, ֆոտո և վիդեո բովանդակություններ, դրանք որոնել սոցիալական մեդիայի հարթակներում և բազմազան այլ աղբյուներում, ինչն օգտատիրոջը թույլ է տալիս հայտնաբերել հնարավոր կեղծիքներն ու ապատեղեկատվությունը, վիզուալ բովանդակություններում օգտագործված մանիպուլյացիաները և այլն։
Հանրային լրագրության ակումբն այս գործիքը թարգմանել է հայերեն՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։ InVID-ում առկա են նաև մեդիագրագիտության և փաստերի ստուգման առնչությամբ բազմաթիվ ռեսուրսներ՝ վեբինարներ, ուղեցույցեր, հետազոտություններ, սահիկաշարեր, տեսադասեր և այլն։