Մեր մասին

Բարի գալուստ Բաց աղբյուրների հարթակ

 

 

Այս կայքում Դուք կգտնեք հայաստանյան  բոլոր հիմնական բաց աղբյուրների հարթակները, որոնք անհրաժեշտ են որակյալ ու փաստահեն մեդիա բովանդակություն մշակելու համար։  

 

Մեր առաքելությունն է խթանել  որակյալ լրագրությունը՝ օգնելով լրագրողական համայնքին կողմնորոշվել բաց աղբյուրների հարթակներում, հեշտացնել տեղեկատվության որոնման աշխատանքը, ուղղորդել բաց տվյալներից օգտվելու ճանապարհին։ Կայքում ներկայացված են հարթակներից և տվյալների բազաներից օգտվելու մատչելի ուղեցույցներ։  

 

Որակյալ ու փաստահեն լրագրության զարգացմանը Դուք նույնպես կարող եք աջակցել՝ կիսվելով տվյալների շտեմարաններով, որոնք կիրառում եք ձեր գործունեության ընթացքում։ Մենք պատրաստել ենք նաև այս կայքից օգտվելու մասին տեսաուղեցույց։ Դիտեք այն, իսկ եթե բաց հարցեր մնան՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ։ 

 

Կայքը ստեղծել է Հանրային լրագրության ակումբը՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։