44-օրյա պատերազմի ժամանակագրություն

/storage/2023/06/12/communities.svg

Աղբյուր:

«Ինֆոքոմ» լրատվական հարթակը ստեղծել է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ մշտադիտարկման գործիք, որը պարունակում է Արցախում և Արցախի շուրջը տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ և տեղեկություններ։ Հարթակում ընդգրկված են 2020 թվականի սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի տվյալներ։


Նկարագրություն

 

 

«44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» հարթակի nk-conflict.infocom.am կայքի գլխավոր էջում հղում կա դեպի մշտադիտարկման գործիքը։ Գործիքի էջն անցնելու համար հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը սեղմել «Օգտագործել գործիքը» կոճակի վրա: (Նկար 1)

 

 

 

 

 

 

Գործիքի էջի ձախ մասում առկա «Ընտրել ժամանակահատվածը» կոճակի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելուց հետո կբացվի օրացույցի պատուհան, որի միջոցով պետք է ընտրել անհրաժեշտ օրը, ապա սեղմել «Հաստատել» կոճակը։ Դրանից հետո համակարգը կներկայացնի ընտրված ժամանակահատվածի վերաբերյալ ամբողջ տեղեկությունը: (Նկար 2)

 

 

 

 

 

Ժամանակահատվածն ընտրելուց հետո «Ավելացնել ֆիլտր» գործիքի միջոցով հնարավոր է նեղացնել, կոնկրետացնել փնտրման շրջանակը։ Օրինակ՝ «Ավելացնել ֆիլտր» կոճակի վրա մեկ անգամ մկնիկի ձախ սեղմակը սեղմելուց հետո, առաջարկվող տարբերակներից ընտրելով «Անձ» տարբերակը, ապա առաջարկվող անձանցից ընտրելով «Նիկոլ Փաշինյան» տարբերակը և սեղմելով «Հաստատել» կոճակը, համակարգը կառանձնացնի ընտրված ժամանակահատվածում «Նիկոլ Փաշինյան» անձի հրապարակած տվյալները/հայտարարությունները: (Նկար 3)

 

 

 

 

Անհրաժեշտ ժամանակահատվածը, ապա զտման միջոցով տեղեկատվության աղբյուրն ընտրելուց հետո համակարգը կներկայացնի ժամանակագրորեն իրար հաջորդող տվյալները՝ վերնագրերով։ Հայտարարությանն առավել մանրամասն և ըստ անհրաժեշտության սկզբնաղբյուրում ծանոթանալու համար հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել հայտարարության վրա, ապա` բացվող պատուհանի ներքևի մասում առկա «Բացել աղբյուրը» կոճակը: (Նկար 4)

 

 

 

 

«44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» գործիքը հնարավորություն է տալիս նաև համեմատական վերլուծություն կատարելու։ «+» կոճակի միջոցով հնարավոր է ընտրել ևս մեկ աղբյուր և մեկ էջում զուգահեռ տեսնել հայտարարությունները։ Օրինակ՝ արդեն իսկ մեկ աղբյուր ընտրելուց հետո «+» կոճակը մկնիկի ձախ սեղմակով մեկ անգամ սեղմելուց հետո կառաջարկվի «Ավելացնել ֆիլտր» գործիքը: (Նկար 5)

 

 

 

 

Անհրաժեշտ է իրականացնել «Ըստ տեսակի» զտում, որի դեպքում ընտրելով «Ըստ անձի» տեսակը, ապա, օրինակ, «Իլհամ Ալիև» անձը և հաստատելով ընտրությունը, համակարգն իրար կողքի կզետեղի «Նիկոլ Փաշինյան» և «Իլհամ Ալիև» անձերի հայտարարություններն ըստ ժամանակագրության: (Նկար 6)

Վերը ներկայացված տրամաբանությամբ հնարավոր է նաև այլ կերպ զտում կատարել։

ՀՏՀ
Բազայում հրապարակված բոլոր տվյալներն ունեն սկզբնաղբյուրներ, որոնք էլ տվյալների ճշգրտության պատասխանատուներն են։
nk-conflict.infocom.am կայքի գլխավոր էջում զետեղված տեսանյութում ներկայացված է «Ինչպես օգտվել մոնիթորինգային գործիքից» վերնագրով տեսանյութ։