ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվում են Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը և հողային հաշվեկշիռը։
ՀՀ կադաստրի կոմիտեի cadastre.am պաշտոնական կայքի գլխավոր էջում կա «Գրադարան» գլխագիրը, որն ինտերակտիվ է։ Մկնիկը պահելով «գրադարան» գրվածքի վրա՝ կբացվեն նոր էջերի ակտիվ հղումներ։ Մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Շուկայի վերլուծություն» բաժնի վրա՝ նոր էջ կբացվի: (Նկար 1)
«Շուկայի վերլուծություն» բաժինն ընտրելուց հետո բացված էջում կտեսնեք ըստ տարիների դասակարգված ակտիվ տարեթվեր, որոնց վրա մկնիկի ձախ սեղմակը սեղմելով՝ ձեզ կառաջարկվի ընտրել ավելի կոնկրետ ժամանակահատվածի վերլուծությունը։ Անհրաժեշտ ժամանակաշրջանն ընտրելու համար հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել անհրաժեշտ տողի վրա: (Նկար 2)
Կադաստրի կոմիտեի գլխավոր էջում առկա «Գրադարան» գլխագրի տակ առաջարկվող բաժիններից է նաև «Հողային հաշվեկշիռ»-ը։ Այդ բաժնում առկա տեղեկությունը դասակարգված է երկու եղանակով՝ ըստ համայնքների և ըստ տարիների: (Նկար 3)
Մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Ըստ համայնքների» բաժնի վրա՝ նոր էջ կբացվի, որտեղ հնարավոր է ընտրել համայնքը, բնակավայրը և, սեղմելով մկնիկի ձախ սեղմակը, ընտրել անհրաժեշտ ֆայլը, որում մանրամասն ներկայացված կլինի տվյալ բնակավայրի հողային հաշվեկշիռը: (Նկար 4)