ՀՀ կադաստրի կոմիտեի e-cadastre.am հարթակի միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտների, ինչպես նաև գույքի բնութագրի մասին։
Նշված տեղեկությունը ստանալու համար պետական տուրք վճարելու անհրաժեշտություն կա։
ՀՀ կադաստրի կոմիտեի e-cadastre.am հարթակի գլխավոր էջում առկա է «Տեղեկատվության հարցում» բաժին: (Նկար 1)
Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ «Տեղեկատվության հարցում» բաժնի վրա սեղմելով՝ նոր էջ կբացվի, որտեղ առկա է գույք փնտրելու 3 եղանակ։ Հնարավոր է գույքի որոնում կատարել ըստ վկայականի, ըստ հասցեի և ըստ կադաստրային ծածկագրի (գույքը նույնականացնող կոդի): (Նկար 2)
Լրացնելով գույք որոնելու համար անհրաժեշտ տվյալները (օրինակ՝ հասցեն) և սեղմելով «Որոնել» կոճակը՝ համակարգը կգտնի անհրաժեշտ գույքը (e-cadastre.am-ում փնտրվող հասցեով գրանցված լինելու դեպքում)։ Դրանից հետո հարկավոր է ընտրել, թե ինչ տեղեկություն է ձեզ անհրաժեշտ` դրա մասին նշում կատարելով։ Այդ ամենից հետո անհրաժեշտ է վճարել պետական տուրքը, որը սահմանում է կադաստրի կոմիտեն, և ստանալ հայցվող տեղեկությունը: (Նկար 3)
Կադաստրի կոմիտեի նույն հարթակում կա նաև կադաստրային քարտեզ, որից օգտվելու համար պետք է գրանցվել e-cadastre.am հարթակում։ Գույքի որոնում հնարավոր է կատարել գրանցումն անցնելուց հետո կադաստրային ծածկագիրն ունենալու դեպքում: (Նկար 4)