Բնական պաշարներ, ընդերք

/storage/2023/01/15/economy.svg

Աղբյուր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կայքում հրապարակվում են Հայաստանի բնական պաշարների վերաբերյալ մեծածավալ տեղեկություններ։


Նկարագրություն

 

 

Հանրապետական երկրաբանական ֆոնդի geo-fund.am պաշտոնական կայքի գլխավոր էջում զետեղված է ինտերակտիվ քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա նշումներ կան:
(Նկար 1)

 

 

 

 

 

 

 

 

Քարտեզի աջ մասում առկա մոտեցնելու և հեռացնելու գործիքի («-» «+») միջոցով հնարավոր է ընտրել որևէ բնակավայր կամ տեղանք, այդ վայրում ընդերքի վերաբերյալ իրականացված կամ իրականացվող գործունեության մասին նշան (icon)։ Հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը սեղմել պատկերի, ապա՝ բացված պատուհանում առկա գրառման վրա: (Նկար 2)

 

 

 

 

 

 

 

Ընդերքօգտագործման կամ ուսումնասիրության վերաբերյալ բացված պատուհանի ներքևի մասում կցված են տեղանքին վերաբերող փաստաթղթերը, որոնք տեսնելու համար անհրաժեշտ է մկնիկի ձախ սեղմակը սեղմել փաստաթղթի գրառման վրա: (Նկար 3)

 

 

 

 

 

 

 

 

Բացի վերը նշվածից՝ երկրաբանական ֆոնդի քարտեզում եղած տվյալները հնարավոր է զտել քարտեզի վերևի մասում առկա գործիքի միջոցով: (Նկար 4)

 

 

 

 

 

 

 

Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքի գլխավոր էջում առկա է Հանքավայրերի և հանքերևակումների անձնագրերի, Տրամադրված իրավունքների վերաբերյալ փաստաթղթերի պահոց: Փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է մկնիկի ձախ սեղմակը սեղմել փաստաթղթերի գրառումների վրա, և նոր էջ կբացվի, որտեղ հրապարակվում են փաստաթղթերը: (Նկար 5)

ՀՏՀ
Բազայի տվյալների հավաստիության պատասխանատուն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն է։
Հնարավոր է, որ լինեն նոր տրված թույլտվություններին առնչվող տվյալներ, որոնք դեռ զետեղված չեն բազայում։ Նման կասկածի դեպքում պետք է դիմել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ին։