Էլեկտրոնային կառավարման e-gov հարթակ

/storage/2023/06/12/state-institutions.svg

Աղբյուր:

Հայաստանի Էլեկտրոնային կառավարման e-gov հարթակում տեղեկություններ են հրապարակվում Կառավարության նիստերի մասին։ Հարթակում հրապարակվում են վարչապետի, փոխվարչապետների որոշումները, Կառավարության ընդունած որոշումները և դրանց նախագծերը։


Նկարագրություն

 

 

Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակի գլխավոր էջում առանձին բաժիններ կան, որտեղ հրապարակվում են՝

Կառավարության որոշումները,

վարչապետի որոշումները,

փոխվարչապետների որոշումները,

Կառավարության նիստի օրակարգերը: (Նկար 1)

 

 

 

Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Կառավարության նիստի օրակարգ» բաժնի վրա՝ նույն էջի ներքևում կհայտնվի նիստի օրակարգի էջը։ Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ կբացվի տեղի ունեցած ամենավերջին նիստի օրակարգը (որոշումների նախագծերը, հիմնավորումները, ամփոփաթերթերը և այլ փաստաթղթեր)։ Օրակարգային հարցերի աջ մասում նշված ամիս-ամսաթվերի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ հնարավոր է տեսնել նախկինում տեղի ունեցած նիստերի օրակարգում ներառված հարցերի նախագծերը: (Նկար 2)

 

e-gov.am հարթակում, ի թիվս այլնի, ինտերակտիվ ներկայացված է Հայաստանի պետական բյուջեն։ Այն տեսնելու համար մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ պետք է սեղմել «Ինտերակտիվ բյուջե» տողի վրա։

 

ՀՏՀ
e-gov.am հարթակում հրապարակված տվյալների պատասխանատուն ՀՀ Կառավարությունն է։