Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում կա Հայաստանի հարկ վճարողների որոնման համակարգ։
Պետական եկամուտների կոմիտեի petekamutner.am պաշտոնական կայքում կա տեղեկատվական շտեմարան, որի միջոցով հնարավոր է փնտրել Հայաստանում հարկ վճարողներին առնչվող տեղեկություններ։ ՊԵԿ-ի կայքի գլխավոր էջի «Էլեկտրոնային ծառայություններ» գլխագրի վրա մկնիկը պահելով՝ կբացվեն այլ բաժիններ ուղղորդող պատուհաններ։ Դրանցում առկա է «Հարկային էլեկտրոնային ծառայություններ» բաժին։ Մկնիկն այդ բաժնի վրա պահելով՝ կբացվեն մի շարք ենթաբաժիններ: Սեղմելով «ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ» (Նկար 1) ենթաբաժնի վրա՝ կբացվի նոր պատուհան։
Նոր պատուհանում որոնման համակարգում մուտքագրելով հարկ վճարողի անվանումը կամ հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կբացվեն հարկ վճարողին վերաբերող հետևյալ տեղեկությունները՝