Հայաստանի պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին տվյալներ պարունակող հայտարարագրերը հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի cpcarmenia.am հարթակում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական cpcarmenia.am կայքի գլխավոր էջում «Հայտարարագրերի ռեեստր» գլխագրի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ նոր էջ կմտնեք: (Նկար1)
«Հայտարարագրերի ռեեստր» էջում կա որոնման համակարգ, որի բաց դաշտերում լրացնելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը և սեղմելով փնտրելու նշանը (icon)՝ կգտնեք պաշտոնյայի բոլոր ժամանակների հայտարարագրերը: (Նկար 2)
Անհրաժեշտ ժամանակահատվածի հայտարարագիրը տեսնելու համար հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը սեղմել հայտարարագրի տողի վրա։