Հայաստանի իրավական տեղեկատվական «Առլիս» համակարգում հրապարակվում են ՀՀ պետական և համայնքային մարմինների ընդունած իրավական ակտերը (օրենսգրքեր, օրենքներ, որոշումներ և այլն)։
Իրավական տեղեկատվական համակարգի պաշտոնական arlis.am կայքի գլխավոր էջում կա որոնման համակարգ, որի միջոցով հնարավոր է իրականացնել պարզ և ընդլայնված որոնում։ Փնտրվող իրավական ակտի վերաբերյալ որոշակի տվյալների դեպքում համակարգն առավել որոշակի որոնում կկատարի և կներկայացնի անհրաժեշտ իրավական ակտը: (Նկար 1)
Որոնման հարթակի դատարկ դաշտերում լրացնելով փնտրվող իրավական ակտի վերաբերյալ ձեր ունեցած տվյալները և մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Որոնել» կոճակի վրա՝ նույն էջում կերևան փնտրվող իրավական ակտերը կամ կոնկրետ ակտը: (Նկար 2)
Հայտնաբերված իրավական ակտերից ընտրելով անհրաժեշտը՝ հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել դրա վրա և ծանոթանալ փաստաթղթին։