Հայաստանի իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft հարթակում հրապարակվում են ՀՀ պետական և համայնքային մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերի նախագծերը (օրենսգրքեր, օրենքներ, որոշումներ և այլն)։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքի գլխավոր էջում կա որոնման համակարգ, որտեղ անհրաժեշտ դաշտերում լրացնելով փնտրվելիք նախագծի վերաբերյալ ձեր ունեցած տվյալները՝ հնարավոր է որոնում կատարել: (Նկար 1)
Հարթակում իրավական ակտերի նախագծերը գտնելու մյուս եղանակը «Նախագծեր» էջն այցելելն է։ e-draft.am կայքի գլխավոր էջի վերևի մասում առկա «Նախագծեր» գլխագրի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ նոր էջ կբացվի, որտեղ ըստ ժամանակագրական հաջորդականության հրապարակվում են վերջին նախագծերը: (Նկար 1)
Հարթակի գլխավոր էջում առանձնացված են վերջին երեք նախագծերը, այդ իսկ պատճառով վերջին բոլոր նախագծերը տեսնելու համար անհրաժեշտ է այցելել «Նախագծեր» էջը: (Նկար 2)
Այցելելով «Նախագծեր» էջը և մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով ընտրված նախագծի վրա՝ նոր էջ կբացվի։ Ընտրված նախագծի էջում հնարավոր է ծանոթանալ նախագծի հակիրճ բնութագրին, բուն նախագծին, հիմնավորմանը և ամփոփաթերթին: (Նկար 3)