Մետաղական հանքեր. Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն

/storage/2023/01/15/economy.svg

Աղբյուր:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակվում են Հայաստանի մետաղական հանքերի գործունեության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, տեղեկություններ։


Նկարագրություն

 

 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքի (eiti.am) գլխավոր էջում կա «Առցանց հաշվետվության համակարգ» պատուհան։ Մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Առցանց հաշվետվության համակարգ»-ի վրա` նոր էջ կմտնեք: (Նկար 1)

 

 

 

 

 

«Առցանց հաշվետվության համակարգ»-ն ունի որոնման մի քանի եղանակ։

Դրանք են՝

Հաշվետվություններ

Փնտրել կազմակերպությունների PDF հաշվետվությունները

Փնտրել պետական մարմինների PDF հաշվետվությունները

Գծապատկերներ

 

 

 

Այցելելով «Հաշվետվություն» էջ՝ անհրաժեշտ է ընտրել հաշվետվության տեսակը, տարին և հանքարդյունաբերող ընկերությունը և մկնիկի ձախ սեղմակը սեղմել «Կիրառել» նշանի վրա, որից հետո համակարգը որոնում կիրականացնի և կներկայացնի արդյունքը: (Նկար 2)

 

 

 

 

 

 

 

Հաշվետվությունների որոնման համակարգը նույն տրամաբանությամբ գործում է նաև «Կազմակերպությունների» և «Պետական մարմինների» հաշվետվությունների որոնման դեպքում: (Նկար 3)

ՀՏՀ
Բազայում զետեղված տվյալները և փաստաթղթերը հրապարակվում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության կողմից։ Տվյալների բովանդակության պատասխանատուն դրանք մշակողն ու ԱՃԹՆ-ին ներկայացնող կողմն է։