Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում առկա է Հայաստանի հարկ վճարողների տնտեսական գործունեության տեսակը պարզելու համակարգ։
ՊԵԿ-ի կայքի գլխավոր էջի գլխագրերում «Էլեկտրոնային ծառայություններ» տողի վրա մկնիկը պահելով՝ կբացվեն այլ բաժիններ ուղղորդող պատուհաններ։ Դրանցում առկա է «Հարկային էլեկտրոնային ծառայություններ» բաժին։ Մկնիկն այդ բաժնի վրա պահելով՝ կբացվեն մի շարք ենթաբաժիններ: Սեղմելով «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» (Նկար 1) ենթաբաժնի վրա՝ կբացվի նոր պատուհան։
Նոր բացված էջում առկա որոնման համակարգում հնարավոր է մուտքագրել հարկ վճարողի որոնման համակարգով արդեն իսկ որոնում կատարած և հայտնաբերած կոդը։ Առանց այդ կոդի հնարավոր չէ այս հարթակում որոնում կատարել։ Օրինակ՝ «G47.11.0» կոդն ըստ տնտեսական գործունեության դասակարգչի հետևյալն է՝ «Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում»: (Նկար 2)