Շինթույլտվությունները Երևանում

/storage/2023/01/15/urban-development.svg

Աղբյուր:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվում են համայնքի տարածքում շինարարական թույլտվությունների մասին տեղեկություններ։


Նկարագրություն

 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում «Շինարարական թույլտվություններ» պատուհանի վրա սեղմելով՝ նոր պատուհան կբացվի: (Նկար 1)

 

 

 

 

 

 

 

Երևան քաղաքի քարտեզով էջի վերևի ձախ կողմում՝ «Վարչական շրջաններ» պատուհանում, առաջարկվում է ընտրել վարչական շրջանը, ապա՝ շինարարության տեսակը (եթե գիտեք, նաև ճշգրիտ հասցեն և կառուցապատողի անունը), իսկ ներքևի մասում՝ «նախագծման թույլտվություն» (ՃՀԱ) կամ «շինթույլտվություն», և քարտեզի վրա նշմարվում է շինարարության վերաբերյալ պատկեր (Նկար 2)։

 

 

 

 

Այդ պատկերի վրա մկնիկը մեկ անգամ սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ առկա կլինի կոնկրետ հասցեի շինարարության վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ վարչական շրջանը, հասցեն, կառուցապատողը, կառուցվող օբյեկտի նպատակային նշանակությունը, բնութագիրը, թույլտվության համարը, տրման ամսաթիվը, ավարտի ամսաթիվը (Նկար 3)։

ՀՏՀ
Երևան քաղաքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ yerevan.am հարթակում հրապարակված տեղեկության պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։
Հնարավոր է լինեն տվյալներ, որոնք դեռ չեն մուտքագրվել այս հարթակում, քանի որ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրվող թույլտվությունները տրամադրումից հետո մեխանիկական եղանակով են մուտքագրվում այս բազայում։ Դա կարող է տևել մոտ 10 օր։
Այս հարթակում հրապարակված նախագծման և շինթույլտվությունների փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան։